Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սուրբ ծնունդը պաշտոնապես կտոնեն նաև Իրաքում

Սուրբ ծնունդը պաշտոնապես կտոնեն նաև Իրաքում
25.12.2018 | 13:48

Աշխարհի ամենամեծ մահմեդական երկրներից մեկում՝ Իրաքում, Սուրբ Ծնունդը հետայսու օրացույցային օր է լինելու: Այդ մասին տեղեկացնում է Лента-ն՝ հղում անելով Իրաքի կառավարության Twitter-ի էջին:

«Իրաքի կառավարությունը հայտարարում է, որ Սուրբ Ծնունդը հետայսու ներառվելու է երկրի պետական տոների մեջ: Ուրախ Սուրբ Ծնունդ ենք մաղթում մեր համերկրացի քրիստոնյաներին, և բոլոր նրանց, որոնք տոնում են այդ տոնը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տեղական լրատվականները փոխանցում են, որ Սուրբ ծնունդը հատուկ օր դարձնելու կառավարության որոշումն ընդունվել է նախարարների կաբինետի կողմից:

Նշենք, որ վերջին տարիներին էականորեն կրճատվել է Իրաքում բնակվող քրիստոնյաների թիվը: Եթե 2003 թ-ին այդտեղ բբնակվում էր մոտ 1.5 միլիոն քրիստոնյա, ապա 2017-ին այդ թիվը նվազել է՝ հասնելով 250 հազարի:

Հավելենք, որ Իրաքի բնակչության 65 տոկոսը շիա մահմեդական է, 30-37 տոկոսը՝ սունի, քրիստոնյաներն այստեղ 4 տոկոս են կազմում:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ



Դիտվել է՝ 2592

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ